Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/11/784807.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Պաշտպանության բանակիուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։ Այս մասին նշել է ՀՀԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով tert.am լրատվական կայքի հարցին` թե«Ադրբեջանի ԱԳՆ-ն հանկարծակի սկսել է շահարկել Բաքվի կողմից քսան տարուց ավելի մոռացված ադրբեջանական կործանված ուղղաթիռի պատմությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: