Սամվել Մարտիրոսյանը բացահայտում է` Ադրբեջանը կարող է Հայաստանում գաղտնալսում իրականացնել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կիբեռանվտանգության տեսանկյունից խոցելի է` ոչ միայն ընդհանուր կիբեռտարածքի մաս լինելով, այլև հարևան-թշնամի պետության կողմից թիրախ լինելու հանգամանքով: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա ողջունելի համարեց այն փաստը, որ փորձ է կատարվում պետական մակարդակով միասնական մոտեցում ձևավորել: «Կիբեռանվտանգության ոլորտում վտանգները շատ արագ են առաջանում, քան երկրները կարող են դրանք ընկալել կամ դրանց դեմ քայլեր ձեռնարկել: Մեր դեպքում մենք ոչ միայն ընդհանուր կիբեռտարածքի մաս ենք, այլ երկիր ենք, որը կոնկրետ թիրախ է հարևան պետության կողմից: Այսինքն` ավելի ռիսկային գոտում ենք»,-ասաց փորձագետը:

Նա նկատեց, որ պետական ցանցային սեգմենտում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավականաչափ գործողություններ է կատարում, որի արդյունքում իրավիճակը բարելավվել է: «Սակայն գոյություն ունեն այլ հանրույթներ, որոնք պետական չեն, բայց դրանց խոցելությունը կարող է խնդիրներ առաջացնել պետական մակարդակով: Խոսքը գնում է, օրինակ, բնական մենաշնորհների մասին, որոնք պետք է ակնհայտորեն ենթարկվեն աուդիտի, որպեսզի իրենց անվտանգության մակարդակը լինի համապատասխան առկա ռիսկերին: Բացի դրանից, հասարակությունը պետք է իրազեկ լինի այդ ոլորտներից: Նման համակարգեր են էլեկտրացանցերը, ջրամատակարարման համակարգը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետի խոսքով` վերջին երկու տարիներին Հայաստանը պարբերաբար DDos հարձակումների է ենթարկվել` ընդհուպ մինչև համացանցի խափանում: «Փաստ է, որ մեզ, մեր հնարավորությունները ստուգում են, ու մենք դրան պատրաստ չենք»,-հավելեց Սամվել Մարտիրոսյանը:

Մյուս խնդիրը կիբեռանվտանգության տեսանկյունից, որ մատնանշեց փորձագետը,հասարակության իրազեկվածությունն է: «Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք իրենցով հանդիսանում են թիրախ: Միանշանակ է, որ մարդկանց կրթելու պահանջ կա»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը` կարևորելով ոչ միայն կրթական հաստատություններում նմանատիպ կրթության ապահովումը, այլև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում իրազեկվածության բարձրացումը: «Ողջունելի կլիներ, եթե ավելի անվտանգ օպերացիոն համակարգերի ու ծրագրերի կիրառումը ներմուծվեր դպրոցներ ու պետական կառուցներ»,-ասաց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ կիբեռհանցագործություն իրականացնելու առումով յուրահատուկ միտումներ են նկատվում: Նրանք սկսել են օգտագործել կիբեռվարձկաններին, որոնք ոչ միայն ադրբեջանական խմբավորումներ են, այլև հաքերներ Ռուսաստանից և Ուկրաինայից, բայց մասնագետը հորդորեց վերջին փաստը չքաղաքականացնել:

«Ադրբեջանցիներին օժանդակում են նաև թուրքական կազմավորումները, իսկ Թուրքիան այդ ներուժով աշխարհի առաջադեմ երկրներից է, եթե սա, իհարկե, առաջադիմության ցուցանիշ է»,-նշեց Մարտիրոսյանը:

Բացի այդ` փորձագետը մտավախություն հայտնեց, որ ադրբեջանցիները, բացի ներքին գաղտնալսումից, իրականացնում են Հայաստանի տարածքում գաղտնալսումներ հատուկ ծրագրի միջոցով, որը ներկայիս հակավիրուսային համակարգերը հեշտորեն չեն բացահատում: «Ադրբեջանն օգտվում է իտալական մի կազմակերպության ծառայություններից, որը հաքերային ծառայություններ է մատուցում երկրներին գաղտնալսումներ կատարելու համար: Հնարավոր է, որ այդ համակարգերը օգտագործվում են ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ Հայաստանի տարածքում»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Որպես եզրափակում փորձագետը նկատեց, որ պաշտպանությունը ենթադրում է նաև հարձակվելու հնարավորություն, առանց որի հավանական պատերազմի դեպքում շատ բարդ կլինի:

Նոյեմբերի 14-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը` «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. սպառնալիքներ եւ մարտահրավերներ, արձագանքման եւ հակազդման մեխանիզմներ» թեմայով:

Հայերեն English Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր