Վարչապետը տրամադրված է հատ առ հատ ու ավելի խորքային քննարկել ոչ իշխանական ուժերի 12 կետերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շաբաթվա վերջինպատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթի առաջին հարցի շուրջ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը` արձագանքելով «Արմենպրես»-ի հարցադրմանը, թե ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին կրկին անդրադառնալու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ի՞նչ քայլեր է Կառավարությունը ձեռնարկելու, ինչպիսի «ճանապարհային քարտեզով» է առաջնորդվելու:

«Այո, Հանրապետության Նախագահն առաջարկել է վարչապետին մեկ անգամ ևս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը, բայց այս անգամ հատ առ հատ ու ավելի խորքային: Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն` վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային Ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ: Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ և ժամանակին»,-ասաց Գոհար Պողոսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է ոչ իշխանական ուժերի պահանջներին՝ ընդգծելով, որ կառավարությանն առաջարկել է ևս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերին: «Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասենմեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով,միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին: Մեր նպատակը մեկն է, մենք պետք էկարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար»,-ւընդգծել էր ՀՀ Նախագահը:

Հայերեն English Русский

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը