Հայաստանում բարձր են գնահատում Համաշխարհային բանկի խմբի հետ համագործակցությունը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում բարձր են գնահատում Համաշխարհային բանկի խմբի՝ որպես գործընկեր և մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցող կառույցի հետ դեռևս 1992 թվականին սկիզբ դրված համագործակցությունը: Համաշխարհային բանկը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանում երբևէ չի դիտարկվել սոսկ որպես ներդրումային ծրագրեր ֆինանսավորող կազմակերպություն, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր, ում օժանդակությունը՝ միջազգային լավագույն փորձի և առանձին ոլորտներում մասնագիտական գիտելիքների փոխանցմամբ, առանձնակի կարևորություն ունի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահն ընդգծել է, որ բանկը մեծագույն հաճույքով և պատրաստակամությամբ է համագործակցում Հայաստանի հետ, որպես մի գործընկերոջ, որը նաև լավագույն կատարողական վարկանիշն ունի տարածաշրջանում և ուրախ է այսուհետ ևս շարունակելու օժանդակությունը երկրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը:

Լորա Թակը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի համար նոր ու հետաքրքիր ժամանակներ են սկսվում, և Համաշխարհային բանկը պատրաստակամ է այդ հարցում ևս օժանդակել երկրին՝ ճիշտ գնահատելու նոր հնարավորությունները, լավագույնս օգտվելու դրանցից և հնարավորինս նվազեցնելու մարտահրավերները:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու աջակցության հնարավոր ծրագրերը:

Հայերեն Русский

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն