Հայտնի է, թե որ համարի ներքո կերգի «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակից Բեթթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը«Մանկական եվրատեսիլ- 2014»-ում ներկայացող փոքրիկ երգչուհի Բեթթին հեղինակավոր մրցույթում հանդես կգա 12-րդ համարի ներքո: Այս մասին պարզ է դարձել նոյեմբերի 9-ին: Հայտնի է դարձել, որ առաջին համարի ներքո հանդես կգա Բելառուսի, իսկ վերջին՝ 16-րդ համարի ներքո Նիդեռլանդների ներկայացուցիչը:

Բեթթին հանդես կգա «Արևի մարդիկ» երգով: «Մանկական եվրատեսիլ- 2014»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում:

«Մանկուց իմ երազանքն է եղել մասնակցել այս մրցույթին: Երազում եմ հաղթել, որպեսզի հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ»-ն անցնի Հայաստանում: Խոստանում եմ, որ անպայման լավ ելույթ եմ ունենալու, ուրախացնելու եմ բոլորին, անպայման լավ հորիզոնական եմ գրավելու, և մենք հաղթելու ենք: Մրցույթի բոլոր մասնակիցները շատ լավ, ուրախ երգեր ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր Բեթթին:

Բեթթիին «Արեւի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա:

Հայերեն English Русский

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում