Պատգամավորը ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագիծն իրատեսական և սոցիալական է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագիծն իրատեսական է և ընդգծված սոցիալական բնույթ ունի: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «2015թ. պետական բյուջեով ծախսերի մեծ մասը լինելու է սոցիալական ապահովության, կրթության, գիտության ոլորտներում: Բացի այդ, փորձ է արվել բյուջեն կառուցել իրատեսական հենքի վրա, այսինքն` չկան ծրագրեր, որոնց իրականացումը կարող է պայմանավորվել արտաքին գործոներով, այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ մեր բյուջեն ռեալիստական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Անդրադառնալով ընթացիկ տարվա զարգացումներին՝ Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանը չկարողացավ իրականացնել տնտեսական աճի այն մակարդակը, որը տարեսկզբին նախատեսել էր պետբյուջեի նախագծով՝ պայմանավորված արտաքին գործոններով, որոնք ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական տարրեր էին պարունակում: «Տնտեսական աճի այն մակարդակը, որ մենք նախատեսել էինք այս տարվա բյուջեով չի լինելու, ինչի պատճառն արտաքին տնտեսական գործոններ են, որոնք պարունակում են նաև քաղաքական տարրեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, իսկ մենք տարվա սկզբին չէինք կարող դա կանխատեսել»,- ընդգծեց Մինասյանը:

Նա նկատեց, որ կառավարությունն այս ամենը հաշվի է առել պետական բյուջեի նոր նախագծում և փորձել է այնպես կառուցել բյուջեն, որ արտաքին զարգացումներն էական ազդեցություն չունենան բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման վրա:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն ավարտել են ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Առաջիկայում ՀՀ ԱԺ նսխագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Հայերեն English

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել