Տնտեսություն

ՍԴ-ն կքննի Սահնամադրությանը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագրի համապատասխանության հարցը

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ն կքննի Սահնամադրությանը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցելու պայմանագրի համապատասխանության հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ինկքննի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին կմիանա 2015 թվականի հունվարի 1-ին: Համապատասխան պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 10-ին, Մինսկում, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: 2014 թվականի մայիսի 29-ին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որը գործողության ուժ կստանա 2015 թվականի հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում