Վրաստանից Ադրբեջան արտահանումը նվազել Է 19,4 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալը նվազել Է 19,4 տոկոսով (90 մլն դոլարով) եւ կազմել 425,8 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 19,8 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:

2014 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանից Ադրբեջան են արտահանվել 207,2 մլն դոլար գումարի մարդատար ավտոմեքենաներ, ինչը 96 մլն դոլարով պակաս Է, քան 2013 թվականի նույն ժամանակահատվածում: Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջան են արտահանվել 45,2 մլն դոլարի ամրաններ, ինչը 14,4 մլն դոլարով ավելի Է, քան 2013 թվականի հունվար-սեպտեմբերին:

Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալների աճ Է գրանցվել 4 տոկոսի չափով: Ներմուծման ծավալը կազմել է 453,4 մլն դոլար՝ Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 7,3 տոկոսը:

Նշված ժամանակահատվածում նավթագազերի եւ գազակերպ ածխաջրածինների (բնական գազ) ներմուծման ծավալը կազմել Է ավելի քան 958,3 հազար տոննա՝ 199 մլն դոլար գումարի, ինչը 31,5 մլն դոլարով ավելի Է, քան 2013 թվականի հունվար-սեպտեմբերին: Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից Վրաստան Է ներկրվել 201 հազար տոննա նավթ ու նավթամթերք՝ ավելի քան 181 մլն դոլար գումարի, ինչը 7 մլն դոլարով պակաս Է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում:

2014 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանը երկրորդ տեղն Է գրավել Վրաստանի հիմնական առեւտրական գործընկերների թվում: Ադրբեջանի հետ Վրաստանի առեւտրի շրջանառությունը նշված ժամանակաշրջանում կազմել Է շուրջ 879,2 մլն դոլար, ինչը 9 տոկոսով պակաս Է, քան 2013 թվականի հունվար-սեպտեմբերին: Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությունը կազմել Է Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 10,5 տոկոսը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ, նախատեսվում է գնել ևս 45 նոր տրոլեյբուս. Ավինյան

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը