Քաղաքականություն

Ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում` նկատի ունենալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում փոխնախարարը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ընդգծեց, որ Հայաստանը նաև այդ դեպքում կարողանում է պահպանել ռազմական հավասարակշռությունը: «Ռուսաստանն իր զենքը վաճառում է ոչ միայն Ադրբեջանին, այլև տարբեր երկրների և տարբեր գներով: Այս հարցն, իհարկե, միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, բայց խնդրին պետք է նայել այլ տեսանկյունից: Հարկավոր է նայել այն համատեքստում, թե ինչ գներով ենք մենք ստանում այդ զենքերը և ինչպես ենք կարողանում պահպանել հավասարակշռությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

Նա նկատեց՝ եթե միայն զենքով լիներ, Հայաստանը չէր ունենա այսօրվա հաջողությունը: «Եթե միայն դիտարկենք զենք-զինամթերքի տեսակետից, ապա այն ժամանակ զենքի առումով Ադրբեջանն անհամեմատ ավելի մեծ գերակայություն ուներ մեր նկատմամբ, քան այսօր, սակայն մենք գիտենք, թե ինչ ավարտ ունեցավ պատերազմը: Այնպես որ ռազմական հավասարակշռությունը միայն զենքով չի որոշվում: Դա որոշվում է այն դիրքով, որը դու ունես, որոշվում է բանակի կազմակերպվածությամբ: Իսկ թե որքանով է կազմակերպված հայկական բանակը, ցույց տվեցին օգոստոսյան դեպքերը, երբ ադրբեջանական հատուկջոկատայինները ջարդ կերան մեր նորակոչիկների կողմից: Ահա սա ցույց տվեց մեր բանակի կազմակերպվածությունը»,- նշեց Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը կարևորեց նաև դժվար պահերին հայ ազգի համախմբվելու կարողությունը՝ հիշեցնելով, որ օգոստոսյան հայտնի դեպքերի ժամանակ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները հանդես եկան միասնական հայտարարություններով և միավորված էին մեկ գաղափարի շուրջ:

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Քաղաքականություն

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում