Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց շախմատասերների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս-հանդիպում անցկացրեց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ:

Մինչ շախմատասերները և Արոնյանը բլից հանդիպում կանցկացնեին, մյուս ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերը տվեցին գրոսմայստերին: Ուսանողներին հետաքրքրող հարցերից էր, թե որն է Արոնյանի ամենահիշարժան պարտիան կամ հաղթանակը: Գ րոսմայստերը պատմեց, որ իր համար ամենահիշվող պահը 10 տարեկանում տոնած հաղթանակը և Հայաստանի չեմպիոն դառնալն է:

«Այն գիրքը, որով շախմատն ուսուցանվում է դպրոցներում, այնքան էլ հաջող չէ: Գիրքը գրողը մեզ շատ մոտ կանգնած մարդ է, սակայն հին գրքերն ավելի լավն են: Շախմատը երեխային սովորեցնում է, որ կյանքը արդար չէ, դա կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Շախմատ» դասագրքի մասին իր կարծիքը հայտնեց Արոնյանը:

Ակադեմիայի մեկ այլ ուսանողի այն հարցին, թե արդյոք Արոնյանն օգտվո՞ւմ է մրցակցի վրա հոգեբանորեն ազդելու հնարքից, Արոնյանը խոստովանեց` այո. «Հոգեբանորեն առավելություն ստանալը խաղի մի մասն է: Կարևոր է անգամ այն, թե ինչպես շարժեցիր ձեռքդ կամ ինչպես ես բռնում խաղաքարը: Հայտնի պատմություն է` աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ իմ և Էտիեն Բաքրոյի պարտիայում դիրքը ոչ-ոքի էր, սակայն ես համոզված էի, որ հաղթելու եմ: Իսկ գրիչս չէր գրում, ևս մեկ գրիչ փորձելուց հետո, որը նույնպես չէր գրում, Բաքրոն իմ վստահությունից ազդված անձնատուր եղավ»,-ասաց Արոնյանը:

Միաժամանակյա սեանսին մասնակցեցին ակադեմիայի 11 շախմատասեր ուսանողներ և աշխատակիցներ:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն