1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Կանադայում: Նախարարի այցը սկսվել է Տորոնտո քաղաքից, որտեղ նաայցելել է հայ առաքելական, կաթողիկե և բողոքական եկեղեցիները,համայնքային մի շարք կառույցներ, դպրոցներ։ Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հոկտեմբերի 26-ին Կարեն Միրզոյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա երեկոյին, որտեղ հանդես է եկելորպես գլխավոր բանախոս։ Իր ելույթում նա, մասնավորապես, ներկայացրելէ Արցախի ներկայիս վիճակը և ձեռքբերումները, երկրի զարգացմաննուղղված ծրագրերն ու անելիքները։ Կարեն Միրզոյանն անդրադարձ էկատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացիներկայիսվիճակին։
Խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին Արցախում՝ նախարարըդրական է գնահատել այն` ընդգծելով,որ դրա շնորհիվ լուծվել են ենթակառուցվածքային բազմաթիվ հարցեր,կառուցվել դպրոցներ, մանկապարտեզներ ու համայնքային կենտրոններ։
Կանադա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներկունենա նաև Օտտավա և Մոնրեալ քաղաքներում։