«Նոր գիրք»-14. Արամ Պաչյանից մինչև Ջաննի Ռոդարի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականգրականություն

Սիլվա Կապուտիկյան, բանաստեղծություններ

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Հայերգություն», «Սիրերգություն» և «Մարդերգություն» բաժիններով: Կապուտիկյանի հայրենասիրական ստեղծագործություններում հայ մարդը, հայ ժողովուրդն է գովերգվում, ով սխրանքներով ողբերգություններից միշտ վերածնվում ու հարատևում է: Բանաստեղծուհու սիրային քնարերգության հերոսուհին կյանքի դժվարություններին միշտ դիմակայող, չհանձնվող ու հավատարիմ հայ կինն է: Ժողովածունկազմել է Նվեր Վիրաբյանը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակիցգրականություն

Արամ Պաչյան, «Օվկիանոս»

«Օվկիանոս» ժողովածուն ներառում է արդի հայ երիտասարդական արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ Արամ Պաչյանի նոր պատմվածքներն ու էսսեները: Նրա ինքնատիպ ու արդեն ճանաչելի գրողական ձեռագիրն այստեղ երևան է բերում նոր կարելիություններ՝ ժանրային, թեմատիկ և այլ մասնավորություններում: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանականգրականություն

Օրհան Փամուք, «Իմ անունը կարմիր է»

Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» վեպը հեղինակի խոստովանությամբ իր ամենագունեղ և լավատեսական ստեղծագործությունն է: Վեպի ժանրին տիրապետելու իր հմտություններով ու կիրառված բոլոր ինքնատիպ լուծումներով հանդերձ՝ Փամուքի վեպի գրավչության ամենամեծ գաղտնիքը իր նյութի հանդեպ անսահման սերն է: Թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը: Խմբագիրն է Ներսես Աթաբեկյանը: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկականգրականություն

Ջաննի Ռոդարի, «Չիպոլինոյի արկածները»

Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղենով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, չի խանգարում հեղինակին` անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում