Իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության շրջանակներում՝ համապետական ընտրությունների արդյունքում. Հովիկ Աբրահամյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեր ապագան Մայր հայրենիք, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությունն է, և համատեղ ուժերով կարող ենք պայքարել մեր ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այդ մասին Դսեղում տեղի ունեցած ասմունքի փառատոնի Լոռու մարզի նախնական փուլի մրցանակակիրների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք մեր ներկայով ու ապագայով պետք է հպարտանանք, մեր հաջողություններով ուրախանանք ու անձնական խնդիրները ստորադասենք: Ուզում եմ այս խոսքս ուղղել նաեւ մեր քաղաքական ուժերին, ովքեր իշխանափոխության կոչ են անում: Իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության շրջանակներում՝ համապետական ընտրությունների արդյունքում, ոչ թե հրապարակներում, փողոցներում եւ հանրահավաքներում: Պետք է ամեն ինչ անենք մեր յուրաքանչյուր ռեսուրս արդյունավետ օգտագործելու համար»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ միասնական ուժերով պետք է մեր երկիրը զարգացնել:

Հայերեն

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են