Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերովհոկտեմբերի 23-ինպաշտոնական այցով Երևան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,Գերմանիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Հոկտեմբերի 23-ին տեղի կունենան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիսը։
Նույն օրը Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: