Հարցազրույց

Պաշտոնական Անկարան հավասար մեղսակցություն ունի Իսլամական պետության գործողություններում. Սեդրակ Աճեմյան

6 րոպեի ընթերցում

Պաշտոնական Անկարան հավասար մեղսակցություն ունի Իսլամական պետության գործողություններում. Սեդրակ Աճեմյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» խմբավորման գոյատևման համար Թուրքիան վճարում է հսկայական գումարներ: Այսկերպ Թուրքիան մեծ խնդիրներ է լուծում՝ թուլացնում է ողջ արաբական աշխարհը՝ ի մասնավորի Սիրիան, Իրաքն ու Լիբանանը, դառնում տարածաշրջանի ամենահզոր իսլամական պետություն և, բացի այդ, ունենում է ամեն ինչի պատրաստ դաշնակից Իրանի հետ հարաբերությունների հստակեցման հարցերում:Նման համոզմունք հայտնեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

-Պարոն Աճեմյան, իբրև համասփյուռ կուսակցության Կենտրոնական Վարչության անդամ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Մերձավոր Արևելքում: Որքանո՞վ է սպառնում ԴԱԷՇ (Իսլամական պետություն) ահաբեկչական կառույցի գործունեությունը Մերձավոր Արևելքի հայերին:

-Իմ խորին համոզմամբ ԴԱԷՇ կոչված կազմակերպությունը հայության ֆիզիկական գոյությանը սպառնում է երկու առումներով: Առաջին, որ մենք գործ ունենք համարյա թե պատմական նախադեպը չունեցող ծայրահեղական իսլամիստների հետ, ովքեր արդեն իսկ պատմության մեջ կմնան, թերևս, վերջին տարիների ամենադաժան կազմակերպություն, որը մերժում է ամեն ինչ, բացի ֆունդամենտալ իսլամից: Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, արդեն իսկ չենք կարող մեզ անվտանգ զգալ, երբ Մերձավոր Արևելքում գործում է և բավական մեծ տարածքներ է գրավել այսպիսի մեծ ահաբեկչական կառույց: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումն ասածիս վառ ապացույցն է: Երկրորդ, շատ կարևոր է փաստել, որ ԴԱԷՇ-ի անմիջական հովանավորներից մեկը Թուրքիան է: Պաշտոնական Անկարան հավասար մեղսակցություն ունի ԴԱԷՇ-ի կատարած գործողություններում: Վստահեցնում եմ, որ այսպես կոչված Իսլամական պետության գոյատևման համար Թուրքիան վճարում է հսկայական գումարներ: Այսկերպ Թուրքիան մեծ խնդիրներ է լուծում՝ թուլացնում է ողջ արաբական աշխարհը՝ ի մասնավորի Սիրիան, Իրաքն ու Լիբանանը, դառնում տարածաշրջանի ամենահզոր իսլամական պետություն և, բացի այդ, ունենում է ամեն ինչի պատրաստ դաշնակից Իրանի հետ հարաբերությունների հստակեցման հարցերում: Թուրքիան Արևմուտքի լռության պայմաններում տարածաշրջանում ստեղծեց իր կծան շունը՝ ի դեմս ԴԱԷՇ-ի, որի խղճի վրա են ծանրացել տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց կյանքերը: Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա ԴԱԷՇ-ի, կամ իսլամական այլ ֆունդամենտալ կառույցների հովանավորությունը հնարավորություն է տալիս Թուրքիային խրախուսել Մերձավոր Արևելքից հայերի արտագաղթը, որն իր համար միշտ եղել է կոկորդում մնացած ոսկոր: Մերձավոր Արևելքում ծնված հայը սերնդեսերունդ, ապրելով Լիբանանում, Սիրիայում կամ, ասենք, Հորդանանում, որպես կանոն պահպանում է իր էթնիկ ինքնությունը, մայրենի լեզուն և պահանջատիրության առաջամարտիկ է: Ավելին, կարծում եմ, որ Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումից պաշտոնական Անկարան անմասն չի մնացել:

-Այդ դեպքում, ի՞նչ եք կարծում, որտեղ մենք պետք է փնտրենք բնական դաշնակիցներ:

-Թերևս առաջին անգամ է հնչում նման հայտարարություն, սակայն Հայաստանն ու Սփյուռքը պետք էփորձեն հարաբերություններ խորացնել քրդերի՝ ի մասնավորի Հյուսիսային Քրդստանի ղեկավարության հետ: Պաշտոնական Էրբիլի հետ հարաբերությունների խորացումը ձեռնտու է մեզ մի քանի առումով: Նախ, այսօր Հյուսիսային Քրդստանը տարածաշրջանի ամենակազմակերպված միավորներից է, որ ունի ընդգծված հակաթուրքական դիրքորոշում: Այն, վստահ եմ, որ վաղ թե ուշ ճանաչվելու է միջազգային հանրության կողմից իբրև անկախ, սուվերեն պետություն, ունի մեծ ամբիցիաներ, որոնք, բնականաբար, պաշտոնական Անկարայի շահերից չեն բխում: Նայեք միայն, թե պաշտոնական տվյալներով, վերջին տարիներին Քրդստանը որքան զենք է գնել: Դրանք միլիարդներ են: Այդ պետությունը սլացիկ զարգանում է, Էրբիլը տարածաշրջանի Սինգապուր դառնալու ճանապարհին է: Հետո, մենք քրդերի հետ մշտապես ունեցել ենք ընդհանուր շահեր, որոնք չպետք է մոռացության տանք: Իհարկե՛, այդ հարաբերությունները պետք է կառուցվեն զգույշ, սակայն, վստահ եմ, որ դա այլընտրանք չունի: Հայերն ու քրդերն ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Թուրքիա պետության վարած քաղաքականությունը:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի ներսում տիրող տրամադրություններին: Կարծես թե այսօր ավելի շատ թուրքեր են խոսում Հայոց ցեղասպանության մասին ու դատապարտում անցյալը:

-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համար թշնամին երբեք թուրք ժողովուրդը չի եղել: Մեր թիրախը Թուրքիա պետության վարած քաղաքականությունն է, նրա իշխանությունները: Այո՛, այսօր բազմաթիվ Հնչակյան գործիչներ այցելում են Թուրքիա, մասնակցում խորհրդաժողովների, ունենք բազմաթիվ թուրք համակիրներ, ովքեր բարձրաձայնում են իրենց պետության ոճրագործ և ուրացող քաղաքականության մասին: Թուրքիայի դեմ զենքը ձեռքին պայքարելը միակ տարբերակը չէ: Պետք է մտնել թուրք ժողովրդի առաջադեմ զանգվածների մեջ, փորձել տեղեկացնել նրանց տեղի ունեցածի մասին, տալ նրանց տեղեկատվություն իրականության մասին: ՍԴՀԿ-ն այդ ճանապարհն է ընտրել: Անցած տարի Ստամբուլի Սուլթան Բայազիտ հրապարակում մի քանի տասնյակ թուրքեր նշեցին տասնհինգ թվականին կախաղան բարձրացված քսան Հնչակյան հերոսների նահատակության տարելիցը: Ստամբուլում թուրքերը բարձրացրել էին Հնչակյան կուսակցության դրոշը: Այո՛, մենք իհարկե նպաստում ենք այդ գործընթացին, բայց կարծում եմ, որ թուրք առաջադեմ մտավորականության մեջ ինչ-որ ձնհալի երևույթներ են նկատվում:

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Հարցազրույց

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Հարցազրույց

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում