Հայաստանում ստեղծվում է Թանգարանային կրթության կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում շուտով կստեղծվի Թանգարանային կրթության կենտրոն: Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (DVV International), ԻԿՕՄ թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծվող կենտրոնը երեք տարի շարունակ կգործի թանգարանի տարածքում: Կենտրոնը կզբաղվի հայաստանյան թանգարանների աշխատողների վերապատրաստմամբ, կմշակի կրթական ծրագրեր և կիրականացնի այլ գործառույթներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում DVV International-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Անահիտ Մինասյանը նշեց, որ կենտրոնը կզբաղվի թանգարանների զարգացմամբ:

«Կենտրոնը կվերապատրաստի թանգարանների աշխատողներին, մեթոդական գրքեր կհրատարակի: Արտասահմանյան և տեղի փորձագետների միջոցով ուզում ենք այնպես անել, որ մեր թանգարաններն աշխատեն 21-րդ դարին համահունչ մեթոդներով: Մեր նպատակն է խթանել թանգարանների աշխատանքի որակի բարձրացումը»,-նշեց նա:

ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի տնօրեն Մարինե Հարոյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում այսօր փոխվել է թանգարանի դերը:

«Նախկինում թանգարանն ընկալվում էր միմիայն որպես մշակութային օջախ, որի գերխնդիրը մշակութային արժեքների պահպանումն էր: Այսօր թանգարաններն այլընտրանքային կրթության տարածքներ են: Այս ծրագրի նպատակն է, որ Հայաստանի թանգարանները դառնան այլընտրանքային կրթական տարածքներ՝ բոլոր տարիքի մարդկանց համար: Մենք ցանկանում ենք, որ այստեղ մշակվեն կրթական ծրագրեր թանգարանների պատվերով՝ տարբեր տարիքային խմբերի համար: Պատահական չենք ընտրել Արամ Խաչատրյանի տուն- թանգարանը. այն ունի լավ կրթական ծրագրեր»,-նշեց նա:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն իր հերթին ողջունում է նախաձեռնությունը:

Թանգարանային կրթության կենտրոնն իր գործունեությունը կսկսի այս տարվա նոյեմբերի վերջին: Մեկնարկին զուգահեռ ցանկություն կա կազմակերպել «Թանգարանային կրթության շաբաթ» խորագրով միջոցառումների շարք:

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղյակ է կառույցի ստեղծման մասին և, նախաձեռնողների խոսքով, կաջակցելիԹանգարանային կրթության կենտրոնի ծրագրերի իրականացմանը:

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը