«Նոր գիրք»-13. Ստեղծագործություններ տարբեր ճաշակների համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Յուրաքանչյուրը մեր ցանկում կգտնի գիրք ըստ իր ճաշակի, այնպես որ կարող եք ընտրել նոր գրքերը և սկսել ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականգրականություն

Մուրացան, Երկեր

«Իմ գրադարանը» մատենաշարի այս հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու: «Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ուտոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը: Ժողովածունկազմել է Նվեր Վիրաբյանը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը: Գիրքը բաղկացած է 456 էջից:

Ժամանակակիցգրականություն

Վարուժան Ոսկանյան, «Շշուկների մատյան»

Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանի վեպը վերահրատարակվել է հայերեն: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը թարգմանվել է բնագրից: Գիրքն այս տարի ևս առաջադրվել է Նոբելյան մրցանակի: «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը` արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Ոսկանյանի գործը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Իր գրքի մասին հեղինակն ասել է. «Այն հայկական սովորույթները, մշակույթը, երգերը, խոհանոցը, հայերի տանջանքը և հույսերը համաշխարհային ընթերցողին ներկայացնելու փորձ է»: Գիրքն այս տարի հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանականգրականություն

Էլֆրիդե Ելինեկ, «Դաշնակահարուհին»

«Դաշնակահարուհին» վեպով Էլֆրիդե Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է: Գերմաներենից թարգմանել է Կարլեն Մատինյանը: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը: Այն հրատարակել է «Անտարես»-ը: Գիրքը բաղկացած է 336 էջից:

Մանկականգրականություն

«Լինում է, չի լինում... »

Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի` «Լինում է, չի լինում…» խորհրդավոր բառերով սկսվող այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը: Խմբագիր`Կարինե Խոդիկյան: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը: Այն բաղկացած է 354էջից:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում