Բեռլուսկոնիին արդարացրած դատարանի նախագահը պաշտոնաթողություն է խնդրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի Վերաքննիչ դատարանի նախագահ Էնրիկո Տրանֆան ցուցադրաբար հեռացել է Իտալիայի մագիստրատուրայից (դատական մարմինների համակարգից) այն դատավճռի հիմնավորման մասն ստորագրելուց անմիջապես հետո, որը Սիլվիո Բեռլուսկոնիին արդարացնում Է սկանդալային «Ռուբիի գործով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հաղորդել Է Corriere della Sera թերթը:
Միլանի հեղինակավոր հրատարակության տվյալներով՝ Տրանֆան Իտալիայի արդարադատության պատմության մեջ այս աննախադեպ քայլին Է դիմել ի նշան այն դատական կոլեգիայի վճռի դեմ բողոքի, որն ինքն Էր գլխավորում:
Միլանի առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հունիսի 24-ին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին յոթ տարվա բանտարկության Էր դատարապարտել «Ռուբիի գործով», որի շրջանակներում նա մեղադրվում Էր անչափահասների մարմնավաճառությանն առնչվելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Սակայն 2014 թվականի հուլիսի 18-ին Միլանի վճռաբեկ դատարանը արդարացրել Էր նախկին վարչապետին հանցանշանների անբավարարության պատճառով: Իտալիայում գործող պրակտիայի համաձայն՝ դատարանն այն ժամանակ միայն հրապարակել Էր դատավճիռը, իսկ դատական վճռի հիմնավորման մասը պաշտոնապես հրապարակվել Էր հոկտեմբերի 16-ին:
Լինելով դատական կոլեգիայի նախագահ՝ Տրանֆան չԷր կարող չստորագրել դատավճռի հիմնավորման մասը, նույնիսկ չնայած դրան իր անհամաձայնությանը: Ուստի ի նշան բողոքի տվյալ վճռի դեմ, մագիստրատուրայում 39 տարի ծառայած դատավորը դիմում Է գրել դատական համակարգից դուրս գալու մասին, թեեւ մինչեւ թոշակը նրան մնացել Էր ընդամենը 15 ամիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: