«Բժիշկները» քննադատում Է ԵՄ-ին եւ ԱՀԿ-ին Էբոլայի դեմ միջոցառումներն ուշացնելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության նախագահ Տանկրեդ Շտյոբեն քննադատել Է Եվրամիությանը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա մահացու վիրուսի տարածման դեմ պայքարում անհարժե,տ միջոցառումներն ուշացնելու համար:

«Եթե վճռական միջոցներն ավելի շուտ ձեռնարկվեին, տենդի տարածումը հնարավոր կլիներ կանխել»,- Շտյոբեի խոսքը մեջբերել Է Frankfurter Rundschau թերթը:

Կազմակերպությունը վաղուց Էր նախազգուշացնում մահացու հիվանդության հնարավոր տարածման մասին, բայց ԵՄ-ի ու ԱՀԿ-ի կողմից գործողություններ չեն հետեւել:

«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը երկար ժամանակ վիրուսի դեմ միայնակ Էր պայքարում Արեւմտյան Աֆրիկայում, այժմ Էբոլան դուրս Է գալիս նրա սահմաններից:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայում Էբոլա տենդի վիրուսով վարակվածների թիվը 9 հազար 814 Է, շուրջ 4,5 հազարը մահացել են, ընդսմին ներկայում վիրուսի տարածման աճ Է գրանցվել Սիեռա Լեոնեի եւ Գվինեայի նոր շրջաններում: Վիրուսի դեմ արդյունավետ պատրաստուկ առայժմ գոյություն չունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն Русский