Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը Աբխազիային վերաբերող նոր մտահղացումներ ունի

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը Աբխազիային վերաբերող նոր մտահղացումներ ունի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Աբխազիայի հետ կապված ծրագիր ունի, որը նա մոտ ժամանակներս մտադիր է քննարկել իշխող կոալիցիայի ներսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Աբխազիային վերաբերող ծրագիր ունեմ: Ես շատ եմ մտածում նրանց՝ մեր եղբայրների եւ եղբայրական ժողովրդի ճակատագրի ու ապագայի մասին: Բայց առայժմ ձեռնպահ կմնամ մտահղացումս հրապարակելուց, քանի որ նախ ցանկանում եմ, որ այն քննարկվի թիմում: Դրանից հետո, եթե հարկավոր համարենք, այն հայտնի կդառնա հասարակությանը»,- Բաթումում լրագրողիներին ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ վարչապետը քանիցս հայտարարել է աբխազների եւ օսերի հետ հաշտության գործընթաց սկսելու Վրաստանի պատրաստակամության մասին: Հոկտեմբերի սկզբին Ղարիբաշվիլին ասել է, որ Թբիլիսին պատրաստ է ցանկացած հումանիտար օգնություն ցուցաբերել Վրաստանի իրավասությանը չենթարկվող տարածաշրջանների բնակիչներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում