Միջազգային

Պուտինը պարգեւատրվել Է Սերբիայի Հանրապետության առաջին աստիճանի շքանշանով

1 րոպեի ընթերցում

Պուտինը պարգեւատրվել Է Սերբիայի Հանրապետության առաջին աստիճանի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հոկտեմբերի 16-ին Բելգրադում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պարգեւատրել Է Սերբիայի Հանրապետության առաջին աստիճանի շքանշանով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թանկագին եղբայր Վլադիմիր, սերբ ժողովուրդը հպարտանում Է, որ դու կրում ես Սերբիայի բարձրագույն շքանշանը»,-ռուսաց լեզվով ասել Է Նիկոլիչը:

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն Է հայտնել նրան այդ բարձր պարգեւի համար: «Չեմ կարծում, որ այնպիսի մի բան եմ արել, որ վաստակեմ այս պարգեւը»,-ասել Է Պուտինը, նշելով, որ դա ավելի շուտ որպես հարգանքի նշան Է ընդունում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի նկատմամբ:

«Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ Ռուսաստանը, ինչպես որ եղել Է նախկինում, միշտ Սերբիային կընդունի որպես իր ամենամոտ դաշնակցի, ամենամոտիկ ազգականի»,-հավելել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում