Քաղաքագետն անհրաժեշտ է համարում Ռոբերտ Ուոլտերի ԼՂ հարցով զեկույցի վերնագրի փոփոխությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն անհեռանկարային է համարում Եվրախորհրդի խորհրդարանական վերահողովի կողմից «Լեռնային Ղարաբաղում և մյուս օկուպացված տարածքներում իրավիճակի սրացման հարցերով» զեկույցի վերնագրի ընտրությունն ու կառույցին առաջարկում փոխել այն: Լրագրողների հետ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպմանը քաղաքագետը նկատեց, որ զեկուցող նշանակված Ռոբերտ Ուոլտերի կողմից նման վերնագրով զեկույցի պատրաստումը խանգարում է բանակցային գործընթացին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով և, երբ ԵԽԽՎ-ն իր զեկույցի վերնագրում օկուպացված տարածքներ է հիշատակում, դրանով նա խաչ է քաշում ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, այլև ողջ բանակցային գործընթացի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա և հավելեց, որ Ռոբերտ Ուոլտերի մուտքը Հայաստան Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պետք է արգելել (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն հայտարարել է այդ մասին), քանի որ նրա մուտքը կնշանակի, որ մենք համաձայն ենք այդ վերնագրի ձևակերպմանը, ինչը մեզ համար անընդունելի է։

Փորձագետը նշեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն արել է հնարավոր ամեն ինչ այս որոշման դեմ։ «Այս որոշումը նախապես էր ընդունված և մեր պատվիրակությունը մեղք չունի, որ ընդունվել է նման որոշում։ Մեր գերատեսչությունները պետք է անեն հնարավոր ամեն բան, որ այդ զեկույցի վերնագիրը փոխվի, հակառակ դեպքում՝ մենք պետք է դուրս գանք ԵԽԽՎ-ից»,- ասաց նա և հավելեց, որ ինքը ունի համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և դրանք զետեղել է ռուսերեն և անգլերեն լեզուներով վերջերս հրատարակված իր գրքում։

2014թ. հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պատգամավոր և բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերտ Ուոլտերը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հարցերով Եվրախորհրդի խորհրդարանական վեժահաժողովի զեկուցող։ ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցողի պաշտոնի մյուս թեկնածուն` ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի նախկին համանախագահ Ժան Կլոդ Մինյոնը, վերջնական արդյունքում չի նշանակվել այդ պաշտոնում:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ԵԽԽՎ-ի որոշումը, նշել է, որ զեկույցի վերնագիրն արդեն կանխակալ է: Նրա խոսքով` այդ զեկույցից հազիվ թե հնարավոր լինի օբյեկտիվություն սպասել, եւ իրենք կարգելեն զեկուցողի մուտքն Արցախ:

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել