Մշակույթ

Է. Միրզոյանի անվան լարային քառյակը ներկայացրեց հայ և ռուս կոմպոզիտորների գործերից

4 րոպեի ընթերցում

Է. Միրզոյանի անվան լարային քառյակը ներկայացրեց հայ և ռուս կոմպոզիտորների գործերից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի նոր համերգաշրջանը մեկնարկեց համերգ-շնորհանդեսով: Ռուսական արվեստի թանգարանում հոկտեմբերի 15-ին քառյակի անդամների` ջութակահարներ Արամ Ասատրյանի, Սոնա Ազարյանի, ալտահար Արմեն Թորոսյանի և թավջութակահար Վահան Գրիգորյանի կատարմամբ ունկնդիրները լսեցին հայ և ռուս ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգն իր ներկայությամբ պատվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Քառյակը կատարեց նաև Մանսուրյանի գործերից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ջութակահար Արամ Ասատրյանն ընդգծեց, որ համերգի ընթացքում ներկայացված ծրագիրը կհնչի նաև Ռուսաստանում: «Մենք մեր ուկնդրին կներկայացնենք, թե ինչ ենք պատրաստել և ինչ ենք մեզ հետ տանելու Կալուգա, որտեղ հոկտեմբերի 18-21-ը կանցկացվի նախագիծ: Այսօր ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպիսին է ծրագիրը, որպեսզի այնտեղ ըստ արժանվույն ելույթ ունենանք»,- նշեց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ լարային քառյակը շատ ծրագրեր ունի: «Քառյակն ընտանիք է: Ընտանիք կազմելիս կամ չես մտածում, կամ էլ գուցե հոգու խորքում մտածում ես՝ լա՞վ էր, որ կազմեցի, թե՞ ոչ: Պիտի ասեմ, որ իրար հետ շատ լավ ենք զգում, ստեղծագործական առումով ինչ ցանկանում ենք, ստացվում է, հաջողվում, ես շատ գոհ եմ»,-հավելեց նա:

Գրեթե մեկ ու կես տարի առաջ Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտորԷդվարդ Միրզոյանի անվան լարայինքառյակի առաջնելույթ-շնորհանդեսը: Քառյակն արդեն մեկ տարուց ավելի ակտիվ գործունեություն է ծավալում: Իրականացրել է բազմաթիվ բարեգործական համերգներ, վարպետության դասեր տվել, մասնակցել միջազգային միջոցառումների:

Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ստեղծման գաղափարը դեռևս տարիներ առաջ հղացել էին երիտասարդ հայ երաժիշտները: Հայտնի երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ`«Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար` Յուրի Բաշմետ)և Հայաստանիպետական​​սիմֆոնիկ նվագախմբի(գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան)մենակատարների սերտ համագործակցության արդյունքում գաղափարն իրականացվեց2013 թվականի փետրվարին. ստեղծվեց Է. Միրզոյանի անվան լարային քառյակը, որն հնչեցնում և հանհրահռչակում է մեծ հայ կոմպոզիտորի, ինչպես և այլ հայ, օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Է. Միրզոյանի անվան լարային քառյակի կազմում ընդգրկված երաժիշտներըկամերային երաժշտության միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են:

Արամ Ասատրյանը(ջութակ)ՀՊՖՆ երկրորդ կոնցերտմեյստերն է,«Սերենադ»կամերային նվագախմբի առաջին ջութակը, բազմաթիվ փառատոնների և համերգների մասնակից` Հայաստանում և արտերկրում:

Սոնա Ազարյանը(ջութակ) «Նոր Ռուսաստան» ՊՍՆ մենակատար է և «Նոր Ռուսաստան» նվագախմբի մենակատարների քառյակի» հիմնադիր, Մոսկովյան ֆիլհարմոնիայի և կամերային երաժշտության ռուսական բազմաթիվ փառատոնների մշտական մասնակից: Քառյակում հանդես են գալիս նաև Արմեն Թորոսյանը(ալտ)և Վահան Գրիգորյանը(թավջութակ):

«Սերենադ» կամերային նվագախմբիկազմում երաժիշտները միասին շահել են բազմաթիվ մրցանակներ:Նրանք մասնակցել են բազմաթիվ փառատոնների`Հունաստանում,Շվեյցարիայում, Ֆրանսիայում և այլուր:Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի մեծ թվով մրցանակներ:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում