Միջազգային

Աբխազիայի երկրորդ փոխվարչապետ Է նշանակվել Սուրեն Կերսելյանը

1 րոպեի ընթերցում

Աբխազիայի երկրորդ փոխվարչապետ Է նշանակվել Սուրեն Կերսելյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայում հաստատվել Է կառավարության նոր կառուցվածքը: Համապատասխան հրամանագիր Է ստորագրել հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նոր կառավարությունում կլինի երեք փոխվարչապետ: Առաջին փոխվարչապետ Է նշանակվել Շամիլ Աձինբան՝ սպորտի պետական կոմիտեի նախկին փոխղեկավարը: Սուխումի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը դարձել Է երկրորդ փոխվարչապետ: Նա նաեւ կգլխավորի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը:

Երրորդ փոխվարչապետը՝ Վիկտոր Խիլչեւսկին, միաժամանակ կլինի Էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարար: Նախկինում նախարարների կաբինետի կառուցվածքում նման նախարարություն չի եղել:

Սեպտեմբերի 29-ին Խաջիմբան հանրապետության վարչապետ Է նշանակել Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցության ղեկավար Բեսլան Բուտբային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում