Հայոց բանակը 3-րդ ուժի կարիք չունի անվտանգություն ապահովելու համար. Սեյրան Օհանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակը լուրջ եւ ծանր ժամանակահատված է ապրել եւ այսօր էլ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, խրամատային պայմաններում կարողանում է ապահովել երկրի անվտանգությունն ու ժողովրդի արարումը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում է` հայկական բանակը քաջ պատկերացնում է իր առջեւ դրված խնդիրներն ու խելացի գործողություններով հասնում իր նպատակներին: «Երկրագնդի վրա որեւէ տարածաշրջանում չկա մի իրավիճակ, որ առանց երրորդ ուժերի ներգրավման այսքան երկար տարիներ պահպանի հարաբերական խաղաղության իրավիճակ: Որքան էլ Ադրբեջանը ռազմական հեռետորաբանությամբ զբաղվի, մեր զինծառայողների որակական պատրաստվածության, բարոյահոգեբանական մակարդակի, անձնուրացության, ըմբոստ կեցվածքի շնորհիվ առանց երորրդ ուժի կարողանում ենք պահպանել խաղաղություն թե Հայաստանի Հանրապետությունում, թե Արցախում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ասաց Սեյրան Օհանյանը

2014թ. լարված տարի էր, թե դիպուկահարների կրակի ավելացմամբ, թե սահմանային խախտումներով, թե դիվերսիոն հետախուզական գործունեությամբ: «Օգոստոսին մեկշաբաթյա մարտական գործությունների ընթացքում հրամանատարը կարողացավ իր զինվորի հետ կանխել հակառակորդին եւ պատժիչ ու պաշտպանական խելամիտ գործողությունների շնորհիվ ստեղծեց իրավիճակ, որ հակառակորդը զերծ մնաց գործողություններից, ստեղծվեց զսպման մեխանիզմ, որն իջեցրեց լարվածությունը: Մենք կորցրեցին զինվորիների, մեր այսօրվա խաղաղության համար: Դա հեշտ չէր, բայց մենք այդ ամենը չվերածեցինք ողբերգության, այլ ներկայացրեցինք որպես հերոսապատում»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանի գնահատմամբ, բարդ իրավիճակին զուգահեռ, սկսած 2008թ. բանակը բարեփոխվում է եւ բանակի ղեկավարության նպատակը արդար ազնիվ կերպով հնարավորությունների ստեղծումն է:

«Բացթողումների վերացման ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվում: Հասել ենք աստիճանի, որ ձեւավորելով համապատասխան հրամանատարներ` հասել ենք բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին, որն ավելի ազնիվ հենքի վրա է դնում բանակի գործունեությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ բանակն ամեն օր է բարեփոխվում եւ զտիչ դերակատարություն ունենում նաեւ արատավոր բարքերի դեմ:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին