Հասարակական

Հայ եւ օտարազգի ռեժիսորները տասնյակից ավելի ֆիլմեր կնվիրեն Հայոց ցեղասպանության տարելիցին

9 րոպեի ընթերցում

Հայ եւ օտարազգի ռեժիսորները տասնյակից ավելի ֆիլմեր կնվիրեն Հայոց ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 14ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նկարահանվում են մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Հայ եւ օտարազգի բազմաթիվ ռեժիսորներ և ստեղծագործական խմբեր իրենց ֆիլմերի միջոցով աշխարհին և միջազգային հանրությանը կփորձեն կրկին հիշեցնել պատմության ամենասոսկալի և ողբերգական էջերից մեկի՝ Հայոց Ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ կառույցը շատ է կարևորում ցեղասպանության թեմատիկան:

«Կինոկենտրոնը շատ ծրագրեր ունի, նկարահանվում և նկարահանվելու են ցեղասպանության թեմայով մի շարք ֆիլմեր: Բավականին շատ ֆիլմեր կան, որոնք համատեղ արտադրության՝ արտասահմանյան և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության արդյունք են: Մենք մի շարք ֆիլմեր են ներկայացնելու հանրությանը, որոնցից բոլորն արտադրական տարբեր փուլերում են»,-նշեց նա:

Գևորգյանի խոսքով՝ մեկ տասնյակից ավելի կինոնկարներից 2015 թվականին մոտավորապես 7-8 ֆիլմ պատրաստ կլինի: «Դրանք ամենատարբեր կինոնկարներ են՝ անիմացիոն, վավերագրական, գեղարվեստական: Մենք բավականին լավ ֆիլմեր կունենանք»,-հավելեց նա:

Նկարահանվող կինոնկարներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է և կարևոր իր նշանակությամբ:

Գևորգ Գևորգյանն «Արմենպրես»-ին ներկայացրեց ցեղասպանության թեմատիկայով 100-րդ տարելիցին ընդառաջ նկարահանվող կինոնկարները:

«Հիշատակի պատը» («Փրկության քարտեզ»), վավերագրական ֆիլմ

Արտադրող կազմակերպությունն է «Ման փիքչերս ստուդիո»-ն: Սցենարի հեղինակներն են Գնել Նալբանյանը, Համբարձում Համբարձումյանը, Արծվի Բախչինյանը:Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը:

Ֆիլմը մահվան ու կյանքի, ոչնչացման ու փրկության, բռնության ու մարդասիրության պայքարի, կյանքի ու հաղթանակի մասին է: Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ միսիոներ կանայք են: Այդ կանանց հայտնվելն Արևելյան Անատոլիայի պատմական Հաայաստան փրկության շրջադարձ է եղել հայության մի ստվար հատվածի համար: Ֆիլմը վարելու է դանիացի հանրահայտ պատմաբան Մատթեաս Բյորնլանդը: Ֆիլմի խորհրդատուներից է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Բանտարկված հոգիներ», վավերագրական ֆիլմ

Արտադրող կազմակերպությունն է «Բարս մեդիա ստուդիա»-ն: Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն է Վարդան Հովհաննիսյանը:

Տարեց մարդը. դատարկ սենյակում նստած, խոսում է իր մանկության մասին: Ալեհեր մարդու հայացքում կարծես մի փոքրիկ տղա է արթնանում: Ծերունին վերափոխվում է մի տղայի, որը վազում է Օսմանյան Թուրքիայում գտնվող իր հայրենի գյուղի արահետներով: Ալեհեր ծերունին և փոքրիկ տղան պատմում են 1915 թվականի այն խավար օրերի պատմությունը…ընտանիքի, սիրո, հավատարմության ատելության, սպանության, կորստի և ներելու կարողության մասին:

«Մշո ճառընտիր», անիմացիոն ֆիլմ

Արտադրող կազմակերպությունն է «Արտ ստեպ ստուդիա»-ն:Սցենարի հեղինակը և ռեժիսորն է Սերժ Ավետիքյանը:

Թողարկումից հետո 15 րոպեանոց ֆիլմն ընդգրկվելու է ռուսական «Comer Work» ստուդիայի «WW1» ֆիլմ-ալմանախի ծրագրում, որն առնչվում է 1914-18 թթ իրադարձություններին: Այս իրական և անհավատալի պատմությունն արդեն լեգենդ է դարձել, իսկ Ճառըտիրը փրկող կանայք՝ հերոսներ:

«Ցեղասպանության հավերժական վիշտը», վավերագրական ֆիլմ

Սցենարի հեղինակը և ռեժիսորը Մարտին Մահդալն է: Այն հովանավորում է Չեխիայի հեռուստատեսությունը:

Ֆիլմը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմության դաժան էջերի վերաբերյալ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի աշխատությունները, որում արտացոլվում են լուսանկարներ և գրառումներ:

«Դաշտը», գեղարվեստական ֆիլմ

Սցենարի հեղինակները և բեմադրող ռեժիսորներն են Արսեն Ազատյանը և Նարինե Մկրտչյանը: Արտադրող կազմակերպություններն են «Այսօր պլյուս»-ը և «Կոստալեյշն ֆակտորի»-ն (Ֆրանսիա):

Գերմանացի ռազմական բժիշկը, լուսանակարելով Թուրքիայի արևելյան մասում կառուցվող երկաթգծի շինարարությունը, ականատես է լինում հայ բնակչության բռնի տեղահանումներին, կոտորածներին: Նա թաքուն լուսանկարում է հայերին: Բժշկին, ցավոք, հաջողվում է փրկել քիչ թվով մարդկանց:

Դերասանների ընտրությունը կատարվել է Գերմանիայում և Հայաստանում:

«Մեր ատլանտիդան», վավերագրական ֆիլմ

Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն Արթուր Սուքիասյանն է:

ՖիլմըՊոլսի հայկական ճամբարի մասին է, որը կառուցվել էր որբերի կողմից 1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կողմից: Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, որը ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները:Երբ ֆիլմում ներկայացվում են գլխավոր հերոսի անձնական պատմությունները և հուշերը ճամբարի մասին, մեկ այլ՝ ավելի մեծ պատմություն է սկսում բացահայտվել:

«Իմ քաղաքի առասպելը», գեղարվեստական ֆիլմ

Սցենարի համահեղինակը և բեմադրող ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է:

Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վերհանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ եղեռնի պատկերների ճանապարհով:

«Մի խելագարի պատմություն», գեղարվեստական ֆիլմ

Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբեր Գետիկյանն է:

Երիտասարդ մարսելցի Արամը Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը: Արամը փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը, իսկ նրա մայրը ներողություն է խնդրում հեծանվորդ Ժիլից՝ ամբողջ հայ ազգի անունից:

«Երկար վերադարձ» , գեղարվեստական ֆիլմ

Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Շավարշ Գևորգյանն է:

Ամուսնուն և երեխաներին կորցրած Սոնան այլընտրանք չունի, բացի զենք վերցնելուց և կռվելուց: Ֆիլմում զուգահեռներ է անցկացվում Սոնայի պապի՝ 1915 թվականին գերդաստան կորցրած և ազատության համար կռիվ մղած Վարդաի հետ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերրի վրա:

«Քարվաճառ», վավերագրական ֆիլմ

Ֆիլմի պրոդյուսերը Թաղի Ալիղոլիզադեհն է:

20-րդ դարի մեծագույն ցեղասպանությունն ապրած ավելի քան 70 տարի ադրբեջանական ազգայնական քարոզչամեքենայի տակ գոյատևող և ապա իր իսկ կամքով ազատություն և անկախություն կերտած արցախցին անհողդողդ է, և այսօր ապրում ու արարում է: Արցախի իրական կյանքն է, ազատատենչ արցախցու ինքնուրույն կյանք վարելու իրավացի պահանջը:

«Ուելս-Հայաստան», փաստավավերագրական ֆիլմ

Արտադրող կազմակերպությունն է «ՌԿ ինտերթենմենթ»-ը (ԱՄՆ): Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռուբեն Քոչարն է:

Ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ Ուելսում իրականացավ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Առանցքային է դառնալու Ուելսի Սուրբ Դավիթ եկեղեցու հայր Պատրիկ Թոմասի և Միացյալ Թագավորության հոգևոր հայր Վահան Հովհաննիսյանի կապը, որոնց շնորհիվ էլ նահանգում ընդունվել է ցեղասպանության ճանաչման փաստը:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում