Տարածաշրջանային

Բաքվի իշխանությունների մոտ զառանցաքն ամրապնդվում է. Անդրեյ Մակարևիչ

1 րոպեի ընթերցում

Բաքվի իշխանությունների մոտ զառանցաքն ամրապնդվում է. Անդրեյ Մակարևիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռուս ռոք երաժիշտ Անդրեյ Մակարևիչը խիստ քննադատության է արժանացրել Բաքվի իշխանություններին` Բաքվում իր համերգը բազմիցս հետաձգելու և վերջնականապես այն մերժելու համար: «Զառանցանքն ամրապնդվում է: Բաքուն հետաձգել է «Կրեոլյան տանգո նվագախմբի» համերգն այն պատճառաբանությամբ, որ դա կարող է առաջացնել «ուկրաինամետ ելույթներ»: Մեր համերգները դեռևս չեն առաջացրել ոչ մի «ուկրաինամետ ելույթներ» ոչ Ռուսաստանում, ոչ Բելառուսում, ոչ Լատվիայում, ոչ Մոլդովայում, ոչ Ամերիկայում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակարևիչը:

«Դե ինչ, պարոնայք բաքվեցիներ, անձամբ ներողություն խնդրեք տոմսեր ձեռք բերած հանդիսատեսին, և փորձեք միաժամանակ չխաբել: Ես ձեր ներողամտությունը չեմ ընդունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծել է երաժիշտը:

Ավելի վաղ, համերգի կազմակերպիչները երկու անգամ փոխել են համերգի անցկացման վայրը, և այսօր որոշում են կայացրել մերժել ռուս երաժիշտին` այն անցկացնելու հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում