Հանրության համար ոչ իշխանական ուժերի նպատակները պարզ չեն. Գալուստ Սահակյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռյակի հանրահավաքից հետո հասարակության համար պարզ չի դարձել, թե ոչ իշխանական ուժերն ինչ ուղղությամբ են ցանկանում առաջ գնալ, քանի որ հանրահավաքի ընթացքում յուրաքանչյուր քաղաքական ուժ թելադրել է իր տեսակետը և ներկայացրել իր դիրքորոշումը: Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ, որ նրանք մյուս հանրահավաքներից առաջ կքննարկեն, որպեսզի հանրությանը որևէ հստակ խոսք ասեն: Ես չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ հուսալքված չգնան հրապարակ: Իսկ հուսահատությունը գալիս է նրանցից, որ հանրահավաքների ոչ քաղաքական պայմանը կա, ոչ խոսքը կա, ոչ էլ հստակ ծրագիր կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ այն խնդիրները, որոնք հանրահավաքի ժամանակ բարձրացրել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և իշխանություններն էլ դրանց մասին բարձրաձայնում են: Պարզապես, հանրահավաքի ժամանակ այդ հարցերի մասին բարձրաձայնվում է ավելի կոշտ և նաև վիրավորական շեշտադրումներով:

Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իշխանությունները ոչ իշխանական ուժերի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չեն տեսնում: «Ինչի՞ շուրջ բանակցենք: Տարբեր քաղաքական ուժեր են, ունեն իրենց խնդիրները: Նրանց մի մասն ասում է` սահմանադրական բարեփոխումներ չպետք է լինեն, քանի որ մեկ անգամ էլ իրենք են ցանկանում նախագահ դառնալ, մի մասն էլ ասում է` սահմանադրական բարեփոխումները ճիշտ ճանապարհ են: Բանակցությունների մասին ոչ խոսք է եղել, ոչ էլ դրա կարիքը կա»,- նշեց ԱԺ նախագահը:

Հարցին, թե պատկերացնում է Գագիկ Ծառուկյանին ՀՀ Նախագահի կամ նախագահի թեկնածուի դերում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ չի ցանկանում որևէ վերլուծություն անել, քանի որ երկիրն այս պահին ունի նախագահ, իսկ նախագահական հաջորդ ընտրությունները 2018թ. են լինելու: Դիտարկմանը, թե հանրահավաքի ընթացքում ժողովուրդը, կարծես, նրան որպես նախագահ էր ընդունում, Սահակյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն հանրահավաքի ժամանակ այդպես էլ չհնչեցրեց իր տեսակետը, իսկ դրանից կարողացան ավելի շատ օգտվել «ավելի փոքր ընդդմադիր խմբակները»:

Հայերեն

Հայաստանը Ֆրանսիային է հանձնել ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձին

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

Կառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Սոցիալական կրեդիտը հնարավոր կլինի ուղղել մեդիային, ՀԿ-ներին, կուսակցություններին

Սաուդյան Արաբիան ՀՕՊ հարցով աջակցություն է խնդրել Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից. AP

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար. Փաշինյան

Արաղչին դրական է գնահատել Չինաստանում կայացած բանակցությունները

Առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ նախարարի գլխավորությամբ, պատվաստվել են սեզոնայի գրիպի դեմ

Փաշինյանը խաղաղության հասնելու համար օգտակար չի համարում մեխանիկական փոխադարձության սկզբունքը