Միջազգային

113-ամյա ամերիկուհին ստիպված խաբել է տարիքը Ֆեյսբուքում գրանցվելու համար

1 րոպեի ընթերցում

113-ամյա ամերիկուհին ստիպված խաբել է տարիքը Ֆեյսբուքում գրանցվելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինեսոտայի 113-ամյա բնակիչ Աննա Սթոյերը ստիպված է եղել փոքրացնել իր տարիքը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նշվում է, որ Աննա Սթոյերը ստիպված է եղել խաբել տարիքի հարցում, քանի որ «Ֆեյսբուք»-ի կարգավորումներում հնարավոր չէ ծննդյան թիվը 1905թ.-ից ցածր նշել, իսկ նա ծնվել է 1900թ.:

Չնայած պատկառելի տարիքին՝ Աննան ակտիվորեն օգտագործում է էլեկտրոնային փոստը, իսկ ներկայումս հնարավորություն ունի իր ընկերների հետ շփվել նաև «Ֆեյսբուք»-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում