Կհակագրոհենք արծիվների պես և կպաշտպանվենք առյուծների նման. Բեռնար Շալանդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնարդ Շալանդը վստահեցնում է` Սերբիայի հետ խաղում Հայաստանի հավաքականը պետք է պաշտպանվի 10 ֆուտբոլիստով և հարձակվի 5-6 ֆուտբոլիստով:

«Մենք լավ վիճակում չենք, իհարկե, ունենք մեծ կորուստներ: Բայց իմ աշխատանքն է գտնել լուծումներ: Ես հիմա ինձ զգում եմ ինչպես խոհարար: Ես իմ ձեռքի տակ ունեմ բանջարեղեն, և կկարողանամ պատրաստել լավ սուպ, իսկ եթե ունենայի լավ միս և խավիար, ապա կկարողանայի հարսանեկան ուտետսներ պատրաստել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ շետեց Շալանդը:

Խոսելով նորեկ Ալեքսնադր Կարապետյանի մասին` մասնագետը փաստեց, որ թիմին հարկավոր էին նոր խաղացողներ և ինքն ընտրել է Կարապետյանին: Անդրադառնալով Մաուրո Գևգեոզյանին` Շալանդն ասաց. «Գևգեոզյանի խնդիրը ոչ միայն ավիատոմսի մեջ է, այլ նաև ակումբի հետ է կապված: Ես ավելին ոչինչ չեմ ասի նրա մասին: Իսկ ինչ վերաբերվում է Թումասյանին, ապա ապագայում նա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի թեկնածու: Հիմա նա կայուն խաղում է, և կարող ենք ակնկալել, որ կհրավիրվի հավաքական»:

Շալանդի կարծիքով` ներքին առաջնությունում չունենք ֆուտբոլիստներ, որ կահամապատասխանեն միջազգային կարգի. «Ազգային առաջնությւունում չկա տեմպ և արագություն: Մենք պետք է հասկանանք, թե որ դիրքերի համար խնդիրներ ունենք: Մենք չունենք պայքարող շատֆուտբոլիստներ: Խնդիրը մրցակցության մեջ է»:

Ըստ շալանդի` Արթուր Սարկիսովի հետ ամեն ինչ կարգին և նա կարող է խաղալ: Հավաքականում այլ վնասվածքներ չկան:

«Հայրապետյան և Մկրտչյանը չէին խաղում առաջին թիմում, սակայն երկուսն էլ խաղացել երկրորդ թիմի կազմում: Երկուսն էլ պատրաստ են վաղվա խաղին: Մենք գիտենք, որ մենք չենք տիրելու գնդակին ավելի շատ, քան Սերբիան: Մենք կարող ենք հակագրոհների վրա դնել մեր շեշտը: Սերբերը ուժեղ թիմ են և վտանգավոր, սակայն մենք պետք է խաղանք մեր խաղը` պետք է հակագրոհենք ինչպես արծիվներ և պաշտպանվենք առյուծների պես: Ես չեմ խոսի մարտավարության մասին, սակայն, մենք կպաշտպանվենք ոչ թե 5-6 ֆուտբոլիստով, այլ 10 ֆուտբոլիստով, և կհարձակվենք 1-4 ֆուտբոլիստներով»,- եզրափակեվ Շալանդը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյան մարզադաշտում կխաղա Սերբիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայերեն English Русский

Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած թռիչքային սահմանափակումները

Որքանո՞վ են բարձրանում կենսաթոշակներն ըստ տեսակների

Վարդենիկում կայացել է բռնցքամարտի միջազգային առաջնություն

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել

«Նկարում ենք Լա Լա Լենդը». Առաջնախաղ՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին