Պաշտոնական

Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

1 րոպեի ընթերցում

Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պետությունների ղեկավարներին` այդ գործընթացին քաղաքական աջակցության համար և վստահեցրել, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն իրենց ազգային խորհրդարաններում մինչև տարեվերջ վավերացնելու այդ պայմանագիրը, որպեսզի հաջորդ տարի հունվարի 1-ից Հայաստանը ևս սկսի իր աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում