Միջազգային

ԿԺԴՀ-ի առաջնորդը ներկա չի եղել Աշխատանքային կուսակցության տոնին

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ի առաջնորդը ներկա չի եղել Աշխատանքային կուսակցության տոնին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Կիմ Չեն Ընը գլխավորել Է ԿԺԴՀ-ն, Հյուսիսային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները չեն հաղորդել ի պատիվ երկրի Աշխատանքային կուսակցության ստեղծման 69-րդ տարեդարձի Կիմսուսանի Արեւի հուշապալատ՝ նրա այցի մասին, որտեղ հանգչում են նրա պապի՝ Կիմ Իր Սենի եւ հոր՝ Կիմ Չեն Իրի աճյունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ԶԼՄ-ները, 2011 թվականից ի վեր ամեն անգամ ԿԺԴՀ-ի 31-ամյա առաջնորդը հոկտեմբերի 10-ի ուղիղ կեսգիշերին բարձրաստիճան զինվորականների եւ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել Է հուշահամալիր:

Այս տարի ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցները ոչ մի տեղեկատվություն չեն տալիս Կիմ Չեն Ընի կողմից Կիմսուսանի Արեւի հուշապալատ այցելելու վերաբերյալ, ինչը նոր նյութ Է տալիս Հյուսիսային Կորեայի ժողովրդի առաջնորդի առողջական վիճակի շուրջ ենթադրությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում