Միջազգային

Դոնբասում մարտից ի վեր 1,5 հազար մարդ է զոհվել. ԵԱՀԿ-ի զեկույց

1 րոպեի ընթերցում

Դոնբասում մարտից ի վեր 1,5 հազար մարդ է զոհվել. ԵԱՀԿ-ի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականից մարտից ի վեր, երբ Ուկրաինայում սկսվեց հակամարտությունը, Դոնեցկի մարզում գրեթե 1,5 հազար մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ամենօրյա զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 9-ին:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Դոնեցկի դիարան եւ զրուցել դատաբժշկական փորձաքննության բաժնի պետի հետ: Նրա խոսքով՝ ամբողջ Դոնեցկի մարզում մարտի 13-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը զոհվել է 1498 մարդ, այդ թվում՝ 21 երեխա:

Միջազգային կազմակերպության փորձագետները նշել են, որ զոհվածների նույնականացման եւ թաղման գործընթացը պատշաճ ձեւով է կազմակերպվում, իսկ դրա վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը զետեղվում է տվյալների բազայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում