Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 2/33. Պաուլու Կոելյոյի «Ալքիմիկոսը»՝ նոր հրատարակությամբ

7 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 2/33. Պաուլու Կոելյոյի «Ալքիմիկոսը»՝ նոր հրատարակությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակ: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնումԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Երրորդ հորիզոնականում նոր գիրք է հայտնվել:«Անտարես» -ը օրերս հրատարակել է բրազիլացի գրողՊաուլուԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից«Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Բնագրից հայերեն է թարգմանվում առաջին անգամ:

Մարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»հայտնի վիպակը չորրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

ՋեյնՕսթինի«Հպարտությունևնախապաշարմունք»ստեղծագործությունը հինգերորդ հորիզոնականում է: Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության.Տաղեր»գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

«Նաիրի» հրատարակչության լույս ընծայած`ԳրիգորՆարեկացու«Մատյանողբերգության»գիրքն այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է:

Ուոլթեր Այզեքսոնի«Սթիվ Ջոբս» գիրքը ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով:

Ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամԱյլիսլիի «Քարակերտերազներ»վեպ-ռեքվիեմն իններորդ հորիզոնականում է: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գիրքը պատմում է 1989թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Հեղինակը ներկայացնում է ադրբեջանցի երկու ընկերների հոգեվիճակը հայերին դժբախտ ու անօգնական տեսնելու պահին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են նրանք քննադատում ու քարկոծում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մեծ ցանկություն հայտնում` ոտքով գալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենն Ադրբեջանում արժանանալով քարկոծման: «Քարակերտ երազներ»-ի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ. փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում էԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 +5

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 15
2 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 11
3 նոր

Պաուլու Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 10
4 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 8
5 +4

Ջեյն Օսթին

«Հպարտություն և նախապաշարմունք»

Անտարես 8
6 +2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 8
7 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 7
8 *

Ուոլթեր Այզեքսոն

«Սթիվ Ջոբս»

Անտարես 7
9 *

Աքրամ Այլիսլի

«Քարակերտ երազներ»

Էդիթ Պրինտ 6
10 -7

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում