Սպորտ

Լևոն Արոնյանը դարձավ Երևանի պատվավոր քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը դարձավ Երևանի պատվավոր քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն այսուհետ նաև Երևանի պատվավոր քաղաքացի է:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանին Երեւանի ավագանու որոշմամբ շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess.am կայքը:

Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է Շախմատային օլիմպիադաների չեմպիոն: Աշխարհի 2005 թվականի գավաթակիր է: 2009, 2013 թվականներին հաղթել է Բիլբաոյի Մեծ սաղավրտի մրցաշարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում