Միջազգային

Պակիստանա-հնդկական սահմանում աճում է փոխհրաձգության հետեւանքով զոհվածների թիվը

1 րոպեի ընթերցում

Պակիստանա-հնդկական սահմանում աճում է փոխհրաձգության հետեւանքով զոհվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հնդիկ ու պակիստանցի սահմանապահների միջեւ արդեն չորրորդ օրը շարունակվող փոխհրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Էր զոհված 12 խաղաղ բնակիչների՝ հինգ պակիստանցիների ու յոթ հնդիկների մասին: Հոկտեմբերի 9-ին պակիստանյան կողմը հաստատել Է եւս հինգ պակիստանցիների զոհվելը, նշում Է գործակալությունը:

Անցած գիշեր պակիստանցի սահմանապահները Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կրակ են բացել վերահսկողության ողջ գծի երկայնքով՝ գնդակոծելով հնդկական սահմանապահ զորքերի 60 պահակակետեր եւ մերձակա 90 գյուղեր: Հնդկական կողմը պատասխան կրակ Է բացել: Գյուղերի ավելի քան 30 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում