Միջազգային

Լավրովը եւ Քերին հանդիպում կանցկացնեն Փարիզում. Պետդեպարտամենտ

1 րոպեի ընթերցում

Լավրովը եւ Քերին հանդիպում կանցկացնեն Փարիզում. Պետդեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ բանակցություններ կվարեն Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Պետդեպարտամենտում: Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Լավրովի եւ Քերիի հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ տեղի ունենալ Փարիզում:

Պետդեպարտամենտում նշել են, որ հոկտեմբերի 12-ին Քերին կայցելի Կահիրե՝ մասնակցելու Գազայի հատվածի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, իսկ այնուհետեւ կուղեւորվի Ֆրանսիա:

«Քարտուղար Քերին այցով կժամանի Փարիզ, որտեղ հանդիպում կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի եւ այլ գործընկերների հետ»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը չի հաղորդվում:

Լավրովի եւ Քերիի միջեւ նախորդ հանդիպումը կայացել է Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին: Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը եւ Մինսկի համաձայնագիրը կատարելու անհրաժեշտությունը, որը կոչված է կարգավորել հակամարտությունն այդ երկրում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում