ՄՕԿ-ը և ԵՕԿ-ը ցանկանում են ապահովել Բաքվի Եվրոպական օլիմպիական խաղերին ՀՀ-ի պատվիրակության մասնակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը:

ՀՀ Նախագահը և ՄՕԿ-ի նախագահը երկուստեք դրվատանքով են խոսել հայ մարզիկների մասին, ովքեր իրենց ձեռքբերումներով ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանն ու մեր ժողովրուդն ամբողջ աշխարհում: Այդ համատեքստում Թոմաս Բախը հաճույքով է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորող հայ օլիմպիական չեմպիոնների մեծաթիվ բանակը՝ միանգամից հարազատ միջավայրում՝ տանն է զգացել իրեն: Նա շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ Նախագահին՝ ջերմ ընդունելության համար:

Հանդիպմանը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկայացրել է հաջորդ տարի անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օլիմպիական խաղերն ընդունող երկրի հետ՝ խաղերը պատշաճ մակարդակով և հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու ուղղությամբ բանակցությունները: Թոմաս Բախը վստահեցրել է, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, և հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համակարծիք են եղել, որ սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է, և այն պետք է միտված լինի միայն համախմբելու մարդկանց, հնարավորինս նպաստելու նաև կայունությանն ու խաղաղությանը:

Հայերեն English Русский

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

Երևան-Ուրումչի. վերակենդանացնելով Մետաքսի ճանապարհի կապերը նոր ժամանակներում

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Իլիկավանքն ու նրան շրջապատող բերդշենը

Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը