Միջազգային

Բաֆեթը վստահ Է, որ Հիլարի Քլինթոնը կհաղթի 2016 թվականի նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Բաֆեթը վստահ Է, որ Հիլարի Քլինթոնը կհաղթի 2016 թվականի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին եւ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի 2016 թվականի նախագահական մրցարշավին եւ հաղթանակ կտանի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, հայտարարել Է ամերիկացի լեգենդար ներդրող Ուորեն Բաֆեթը:

66-ամյա Քլինթոնն ինքը մինչ այժմ չի հաստատել, որ պայքարելու Է բարձրագույն պաշտոնի համար:

«Հիլարին կհաղթի: Ես մտադիր եմ դրա համար գումար դնել, իսկ ես նման բաներ հենց այնպես չեմ անում»,-հայտարարել Է 84-ամյա Բաֆեթը Fortune հանդեսի վարկածով ամենաազդեցիկ կանանց կալիֆոռնիական համաժողովում: Նրա կարծիքով՝ Քլինթոնն իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին կհայտարարի «հնարավորինս ուշ»:

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինն առավել մեծ ժողովրդականությունն Է վայելում 2016 թվականի նախագահական ընտրությունների 16 պոտենցիալ թեկնածուների թվում:

Ամերիկացի ձեռնարկատեր եւ ներդրող Բաֆեթը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն Է, ինչպես նաեւ խոշորագույն բարեգործը մարդկության պատմության մեջ: Նրա կարողությունը 2014 թվականի ապրիլի դրությամբ գնահատվում Էր 66 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում