Հայաստանի իշխանություններն ակնկալում են հոկտեմբերի 10-ին ստորագրել ԵՏՄ անդամակցության պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Արդեն այս առումով կատարվել է հսկայական աշխատանք, մենք մոտ 4-7 տարի ժամկետով ստանալու ենք մինչև 800 արտոնություն: Այդ արտոնությունները տնտեսական արտոնություններ են, որոնց իրենց գնահատականը կտան տնտեսագետները, երբ մենք արդեն կստորագրենք անդամակցության պայմանագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ, անդակամցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը հնարավորություն է ստանում մուտք գործել 170-միլիոնանոց շուկա: «Այս առումով հասկանալի է, որ մենք լուրջ աշխատանք ունենք անելու, որպեսզի կարողանանք օգտագործել մեր հնարավորությունները և երկիրը տանել տնտեսական զարգացման ճանապարհով: Այդ աշխատանքն ավելի շատ է լինելու, քան մենք պատկերացնում ենք»,- ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է չմոռանանք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում և այս իրավիճակում կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը»,- նկատեց պատգամավորը:

Հայերեն English

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը կմեկնի սառցե մայրցամաք. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-04/11/26

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանն ԱԱ-ում 17-րդն է