ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությանը. Գարեգին Մելքոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է համագործակցության հետագա օրակարգի հստակեցման հետ կապված հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը արդյոք չի՞ խանգարելու ԵՄ-ի հետ համագործակցությանը և տարբեր ծրագրերի իրականացմանը: «Մենք հիմա Եվրոպական Միության հետ քննարկում ենք ապագա համագործակցության օրակարգը, դրա հստակեցման հետ կապված հարցեր, և ես Եվրամիության հետ մեր համագործակցությունը շարունակելու հետ կապված խնդիրներ չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելքոնյանը:

Գարեգին Մելքոնյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ տարբեր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, նա նշեց, որ արդյունավետորեն շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ իրականացվող ծրագիրը, որի նպտակը ագրոբիզնեսի ոլորտում արտահանման խթանումն է, ինչպես նաև ոլորտում ՓՄՁ-ների ներգրավվածության ապահովումը: Ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանում խթանել շինանյութերի արդյունաբերությունը և արտահանումը: «Ինչպես տեսնում եք, այս ծրագրերը արդյունավետորեն շարունակվում են, և Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը խոչընդոտ չի հանդիսանում ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար»,- ընդգծեց փոխնախարարը:

Հայերեն Русский

Չինաստանը հերքել է ԱՄՆ-ի ռազմակայանին հարվածելուց առաջ Իրանին արբանյակային լուսանկարներ տալու մասին լուրերը

Մակրոնը պետական ​​այցով կմեկնի Իսպանիա

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Խալիդ արքա» ավիաբազան թիրախավորելու մասին

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը․ նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

Անահիտ Ավանեսյանը հորդորել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր