Միջազգային

Ճապոնիայում անձրեւներն ընդհատել են հրաբխի ժայթքման հետեւանքով անհայտ կորածների որոնումները

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում անձրեւներն ընդհատել են հրաբխի ժայթքման հետեւանքով անհայտ կորածների որոնումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օնտակե լեռան վրա հրաբխի ժայթքման շրջանում որոնողափրկարարական գործողության ղեկավարությունը հայտարարել է սաստիկ անձրեւների պատճառով աշխատանքների ընդհատման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նագանոյի պրեֆեկտուրայի վարչակազմի ճշտված տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 3-ին, անհայտ կորած է համարվում 16 մարդ: Հրաբխի ժայթքման շրջանում այժմ հորդառատ անձրեւներ են տեղում, որոնք կարող են ցեխահոսքեր առաջացնել հրաբխային մոխրի կուտակման պատճառով:

Ներկայում որոնողափրկարարական գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի, հրշեջ պահպանության փրկարար ստորաբաժանումների եւ ոստիկանության հազար ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 27-ին Օնտակե հրաբխի ժայթքման զոհ է դարձել 47 մարդ: Շուրջ 70 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում