Միջազգային

2014 թվականին ԱՄՆ-ում հայտնվել են եւս 27 միլիարդատերեր

3 րոպեի ընթերցում

2014 թվականին ԱՄՆ-ում հայտնվել են եւս 27 միլիարդատերեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը համալրվել Է 27 ամերկացի միլիարդատերերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 2-ին գրել Է Forbes հանդեսը, որն ամեն տարի հրապարակում Է ամենաունեւոր մարդկանց վարկանիշը:

«Նորեկների» թվում Forbes-ը նշել Է այն մարդկանց հաջողության ամենաոգեւորող պատմությունների տասնյակը, որոնք ինքնուրույն կուտակել են մեկ միլիարդ դոլար եւ ավելի կարողություններ:

Այդ վարկանիշում առաջին տեղում Է ծնունդով Ուկրաինայից Յան Կումը՝ 7,7 միլիարդ դոլար կարողությամբ, որն ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում Է 62-րդ տեղը: 2009 թվականին Կումը ստեղծել Է WhatsApp շարժական մեսենջերը, որն այսօրվա դրությամբ առավել մեծ ժողովրդականություն Է վայելում աշխարհում:

Ամերիկացի նոր միլիարդատերերի թվում երկրորդ տեղում Է Էլիզաբեթ Հոլմսը, նրա կարողությունը գնահատվում Է 4,5 միլիարդ դոլար: 30-ամյա Հոլմսը, որը հիմնել Է Theranos ընկերությունը, ամենաերիտասարդ կին միլիարդատերն Է ըստ Forbes-ի վարկածի: Երրորդ տեղում Է Բրայան Էքթոնը՝ 3,4 միլիարդ դոլար կարողությամբ, պաշտոնապես նա եղել Է WhatsApp-ի առաջին ներդրողը:

Նշվել են նաեւ Էվան Ուիլյամսը (3,1 մլրդ դոլար), որն ստեղծել Է Blogger եւMedium բլոգ-պլատֆորմը, Տրեվիս Կալանիկը (3 մլրդ դոլար)` Uber սերվիսի մշակողը, Հարի Սթայնը (2,5 մլրդ դոլար)՝ հաջողակ ֆերմեր Այովայից, որն աճեցրել Է սոյայի եւ եգիպտացորենի եզակի տեսակներ:

Այնուհետեւ վարկանիշում Դուգլաս Լիոնն Է, որը զուգարաններ մաքրողից հասել Է մինչեւ Սիլիկոնային հովտի թոփ-ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնին: Ներկայում նրա կարողությունը գնահատվում Է 2.2 մլրդ դոլար: Հաջորդ տեղերում են Ուիլյամ Էքմանը (1,6 մլրդ դոլար), Դեւիդ Վալենտասը՝ հաջողակ դեւելոպեր, ով Բրուքլինի արդյունաբերական գոտին վերածեց միջին ու բարձր դասի նյույորքցիների բնակության վայրի: Նրա կարողությունը Forbes-ը գնահատում Է 1,7 մլրդ դոլար:

Երիտասարդ միլիարդատերերի վարկանիշի տասներորդ տեղում հանգրվանել Է Ջոն Յարբրոն, ով 1,6 մլրդ դոլար Է վաստակել սեղանի ֆուտբոլի համար նախատեսված սեղանների առեւտրային օգտագործման եւ իր Video Gaming Technologies ընկերությունում տեսախաղերի ստեղծման շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում