«Նոր գիրք»-10. Խոր և արդիական գրքեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Փորձեք ազատ ժամանակ գտնել և գիրք կարդալ: Գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականգրականություն

Խաչատուր Աբովյան, երկեր

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանը միշտ մտածել է անհատի և հայրենիքի ճակատագրերի մասին, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության սուր հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց: «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Այն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ: «Վերք Հայաստանի» վեպը աշխարհաբար լեզվով առաջին ստեղծագործությունն է: Գրված է 19-րդ դարի հասարակության բոլոր խավերի համար հասկանալի ու մատչելի լեզվով, որն էլ ավելի է բարձրացնում վեպի արժեքն ու գնահատանքը: Կազմող` Նվեր Վիրաբյան: Գիրքը բաղկացած է 248 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակիցգրականություն

Նարեկ Հովսեփյան, «Նոյյան աղավնու վերադարձը»

Ժողովածուն ամփոփում է Նարեկ Հովսեփյանի գրավոր ժառանգությունը՝ արձակ բանաստեղծությունները, մաքսիմները և «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակը: Ժողովածուի մեջ ընդգրկված է նաև Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. Առեղծվածային ակնթարթ» գրական դիմանկարը: Բանաստեղծությունները խոհափիլիսոփայական են: Մաքսիմներում արծարծված թեմաներն անընդգրկելի են՝ կրթություն, գիտություն, մշակույթ, բնություն, տիեզերք, հայրենիք և հայրենասիրություն, պետություն և իշխանություն, կյանք և մահ, բարոյականություն և այլն: Իսկ վիպակը հայեցակարգային է՝ իր հռչակման պահից ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանի Հանրապետության փրկության ծրագիր, որի հիմքում ազգային դպրոցն է: Ժողովածուն կազմել, խմբագրել և հրատարակության է պատրաստել Հասմիկ Գուլակյանը: Գիրքը բաղկացած է 192 էջից: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանականգրականություն

Հերման Հեսսե, «Տափաստանի գայլը»

Գերմանացի մեծանուն գրող Հերման Հեսսեի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանությունը գերմաներենից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արա Առաքելյանի: Գիրքը բաղկացած է 272 էջից: Այն հրատարակել է «Անտարես» -ը:

Մանկականգրականություն

Հովհաննես Թումանյան, « Հեքիաթներ: Ներկայացնում են պլաստիլինե հերոսները»

Գրքում ընդգրկված են Հովհաննես Թումանյանի` երեխաներից սիրված հեքիաթները, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները: Գիրքը բաղկացած է 48 էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում