Քաղաքականություն

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը վրդովել է ԱՄՆ կոնգրեսականներին

4 րոպեի ընթերցում

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը վրդովել է ԱՄՆ կոնգրեսականներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը առաջացրել է ԱՄՆ կոնգրեսականների զայրույթը, ովքեր առանձին հայտարարություններով և սոցիալական մեդիայի միջոցով խստորեն դատարապարտել են այդ վայրագությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնեն սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ողբերգության հիշատակը հավերժացնող եկեղեցու ավերումը պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին: «Ես խորապես վշտացած և վրդովված եմ Դեր Զորի` Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցու ավերումով: Այս եկեղեցին կանգնեցվել է ոգեկոչելու և հարգելու դեպի Դեր Զոր աքսորի ժամանակ զոհված հարյուր հազարավոր հայերի հիշատակը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերի հրամանով հայ փախստականները քշվել են դեպի Դեր Զոր` այնտեղ ոչնչացվելու համար: Պատմության այս սարսափելի դրվագը հավերժացնող եկեղեցու ավերումը պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին»,- հայտարարել է Փալոնեն:

Նրա խոսքով` Միացյալ Նահանգների կառավարությունը և միջազգային մյուս գործընկերները պետք է միասնաբար աշխատեն պաշտպանել Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին` երաշխավորելով, որ քրիստոնյա հայերը այլևս չեն հայտնվի նման չարաբաստիկ գործողությունների թիրախում:

«Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մենք պետք է հիշենք մեր պարտքը` կանխելու նպատակաուղղված գործողությունները աշխարի բոլոր հայերի դեմ և հետագա ցանկացած բռնություն»,- հավելել է Փալոնեն:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան Թվիթերի իր միկրոբլոգում նշել է.«Խստորեն դատապարտում եմ ԻԼԻՊ-ի կողմից Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումըՍիրիայում»:

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին հայտարարել է, որ Դեր Զորի հայկական եկեղեցու ականահարումը Սիրիայում ևս մեկ ապացույցն է Իրաքի և Սիրիայի միլիոնավոր բնակիչներին ահաբեկող զազրելի բարբարոսության: «Մենք պետք է աջակցենք միջազգային կոալիցիային, որ ներկայումս պայքարում է օգնել Սիրիայի և Իրաքի ժողովրդին ձերբազատվել այս «քաղցկեղից»,- ասել է նա:

Սեպտեմբերի 21-ին` ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը Թվիթերում խստորեն դատապարտել է նաև կոնգրեսական Սենդի Լևինը:

Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն ԿիլիկիոԳարեգին Բկաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում