Տնտեսություն

ԱՄՆ-ում ներկայացվել են ՀՀ բաց երկնքի քաղաքականությունը և զբոսաշրջային գրավչությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ներկայացվել են ՀՀ բաց երկնքի քաղաքականությունը և զբոսաշրջային գրավչությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սեպտեմբերի 20-23-ին մասնակցել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի ունեցած «World Routes 2014» 20-րդ համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից, համաժողովի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվել են ՀՀ Կառավարության որդեգրած Բաց երկնքի քաղաքականության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները: Հանդիպումներ են տեղի ունեցել մոտ երկու տասնյակ ընկերությունների հետ:

«World Routes 2014» համաժողովն ավիացիայի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է աշխարհում, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ոլորտի մարտահրավերների և հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 3000 պատվիրակներ, 300 ավիաուղիների, 800 օդանավակայանների, 200 զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ:

Խոշորագույն այս համաժողովին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի նպաստելու Հայաստան ներդրումների և նոր ավիափոխադրողների ներգրավվմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում