Pink Floyd-ը նշել Է իր նոր ալբոմի թողարկման ամսաթիվը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Pink Floyd խումբն իր The Endless River վերտառությամբ նոր ալբոմը կթողարկի նոյեմբերի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է խմբի կայքում: Ավելի վաղ նշվում Էր, թե ալբոմը լույս կտեսնի արդեն հոկտեմբերին:

Դա կլինի առավելապես գործիքային ալբոմ: Դրանում կընդգրկվի միայն մեկ՝ Louder Than Words երգը, որի տեքստը գրել Է խմբի ղեկավարներից մեկի՝ Դեւիդ Գիլմորի կինը՝ Փոլի Սեմսոնը:

Նոր ալբոմի հիմքում կլինեն 1993 թվականի ձայնագրությունները, որոնց մի մասը մեկ տարի ավելի ուշ տեղ են գտել The Division Bell-ում: Դա Pink Floyd-ի առաջին ալբոմը կդառնա վերջին 20 տարվա ընթացքում:

Խմբի վերջին ստուդիական ալբոմը՝ The Division Bell-ը, հրատարակվել Է 1994 թվականին, որից հետո խումբը ցրվել Է: 2005 թվականին խումբը վերամիավորվել Է Live 8 շոուում ելույթ ունենալու համար: 2014 թվականին Pink Floyd-ը նշել Է The Division Bell-ի ստեղծման 20-ամյակը՝ թողարկելով այդ ալբոմի հոբելյանական բոքս-սեթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս