Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Անանդին, բայց երկրորդն էր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց Անանդին, բայց երկրորդն էր «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, աշխարհում վարկանիշով երկրորդ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթական վերջակետ դրեց «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարի վերջին տուրում:

Արոնյանը վերջին տուրում խաղում էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանն առավելության հասավ 46-րդ րոպեին: Այսպիսով մրցաշարի հաղթող դարձավ Անանդը, ով ունի 11 միավոր: Առաջատարից միայն մեկ միավորով հետ մնաց Լևոն Արոնյանը: Իսկ Պոնոմարյովը և Վալյեխոն բավարարվեցին 5-ական միավորով:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել էր սեպտեմբերի 14-ին: Մրցաշարին մասնակցում էին 4 շախմատիստներ` Լևոն Արոնյանը, Վիշի Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել էր մրցաշարին մասնակցելուց` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում