Ցանկացած հայ պետք է տոգորված լինի հայրենիքում տանտեր լինելու գաղափարով. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անկախ Հայաստանի առջև ծառացած առանցքային մարտահրավեր է համարում արտագաղթը: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման խոսքում ՀՀ Նախագահը նշեց, որ արտագաղթի դեմ պայքարի համար պետք է միավորվեն բոլոր ջանքերը: «Արդի իրողությունն այնպիսին է, որ կարող ենք խոսել Սփյուռքի նոր սերնդի մասին: Եվ այս պարագայում միմյանց մեղադրելու փոխարեն մենք պետք է համատեղ քայլեր ձեռնարկենք բացթողումները շտկելու ուղղությամբ» «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայրենիքը չպետք է հայի համար բանտ լինի, սակայն, միևնույն ժամանակ այն չպետք է հյուրանոց լինի: «Յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի հայրենիքում տանտեր լինելու գաղափարով: Յուրաքանչյուր հայ պետք է հայրենիքում օջախ ունենա և այստեղ իրեն տանտեր զգա»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Նրա դիտարկմամբ` համաշխարհայնացման ներկա պայմաններում Հայաստանն ու Սփյուռքը պետք է միավորեն ջանքերը հայրենիքի զարգացումն ու անվտանգության ապահովումը արդյունավետ առաջ տանելու համար: «Սփյուռքի աջակցությունը միշտ կարևոր է եղել մեզ համար` մեր երկրի անվտանգության ապահովման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին: Մենք միշտ զգացել ենք Սփյուռքի աջակցությունը և վստահ ենք, որ շարունակելու ենք միասնաբար առաջ տանել համազգային խնդիրների լուծմանն ուղղված մեր քայլերը»,- նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ հայրենիքը միշտ պատրաստ է աջակցել սփյուռքահայությանը` հայրենիքում ներդրումներ կատարելու գործում:

Հայերեն Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի