Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց անկախ պետականության հենասյունն է. Բակո Սահակյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը հայոց անկախ պետականության հենասյուներից և ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկն է: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնը: «Եվ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու և զարգացնելու ուղղությամբ: Մեր եռամիասնությունն ունի կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն լուծել մեզ առաջադրվող խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս գրանցված լարվածությանը՝ Բակո Սահակյանը նշեց, որ սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը 1994թ. կնքված հրադադարից հետո հանդիսացան հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված ամենակոպիտ խախտումները, որոնք ուղեկցվել են սահմանային շրջանում ադրբեջանական զինուժի ծանր զինտեխնիկայի կենտրոնացմամբ: «Նման զարգացումները համարժեք քայլեր են պահանջել նաև մեր կողմից: Արցախի պաշտպանության բանակի և համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր գործողություններն արդյունավետորեն կասեցվել են, ինչի հետևանքով վերջինս, կրելով զգալի կորուստներ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: Մեր պատասխան գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին և հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունը վտանգի դեմ և պատրաստակամությունը պահպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը»,- ասաց ԼՂՀ նախագահը:

Բակո Սահակյանն ընդգծեց, որ այդ օրերին իրենց գոտեպնդում էր Հայաստանի և Սփյուռքի համայն հայության համախմբվածությունը, ինչը շատ կարևոր է սահմանին կանգնած զինվորի համար: «Այսօր արդեն իրավիճակը շփման գծում համեմատաբար կայուն է և վերահսկվում է մեր կողմից: Բայց մենք լուծում ենք բազմաթիվ այլ խնդիրներ ևս: Զարգացնում ենք տնտեսությունը, աշխատում ենք սոցիալական տարբեր հարցերի լուծման ուղղությամբ»,- նշեց Բակո Սահակյանը:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա